Հուզումները երկարացնում են կանանց կյանքը
ЛАЙФԱնհանգստությունն ու տագնապի զգացողությունը երկարացնում են կանանց կյանքը: Այս մասին նշել են ամերիկյան գիտնականները՝ նշելով, սակայն, որ տղամարդկանց վրա հուզումները հակառակ ազդեցությունն են ունենում:
15 տարվա ընթացքում գիտնականները հետեւել են Ֆլորիդայի տարեցների ինտերնատներում բնակվող 1.000 կանանց եւ տղամարդկանց: Վիճակագրությունը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր ավելի հաճախ են անհանգստացել եւ հուզվել, մյուսներից ավելի երկար են ապրել:
Ըստ Mignews-ի, տղամարդկանց շրջանում հակառակ օրինաչափությունն է: Նրանք, ովքեր հաճախ են տագնապ զգացել, ուժեղ սեռի մյուս ներկայացուցիչներից ավելի վաղ են մահացել:
Մասնագետները սա բացատրում են այն հանգամանքով, որ անհանգիստ կանայք ավելի հաճախ են դիմում բժիշկների օգնությանը եւ ավելի ուշադիր են իրենց առողջության հանդեպ:
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



