Հուզումները երկարացնում են կանանց կյանքը
LIFEԱնհանգստությունն ու տագնապի զգացողությունը երկարացնում են կանանց կյանքը: Այս մասին նշել են ամերիկյան գիտնականները՝ նշելով, սակայն, որ տղամարդկանց վրա հուզումները հակառակ ազդեցությունն են ունենում:
15 տարվա ընթացքում գիտնականները հետեւել են Ֆլորիդայի տարեցների ինտերնատներում բնակվող 1.000 կանանց եւ տղամարդկանց: Վիճակագրությունը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր ավելի հաճախ են անհանգստացել եւ հուզվել, մյուսներից ավելի երկար են ապրել:
Ըստ Mignews-ի, տղամարդկանց շրջանում հակառակ օրինաչափությունն է: Նրանք, ովքեր հաճախ են տագնապ զգացել, ուժեղ սեռի մյուս ներկայացուցիչներից ավելի վաղ են մահացել:
Մասնագետները սա բացատրում են այն հանգամանքով, որ անհանգիստ կանայք ավելի հաճախ են դիմում բժիշկների օգնությանը եւ ավելի ուշադիր են իրենց առողջության հանդեպ:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



