Անվտանգության խնդիրների պատճառով Ռոհանին հետաձգել է այցն Ավստրիա
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախագահ Հասան Ռոհանին անժամկետ հետաձգել է Ավստրիա կատարելիք երկօրյա այցն` անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Ռոհանին պետք է Ավստրիա մեկներ մարտի 29-ի երեկոյան: Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի ներկայացուցիչը հայտարարել է, որ այցի հետաձգման պատճառները կոնկրետ հայտնի չեն, սակայն կապված են անվտանգության հետ: Նա ընդգծել է, որ Ռոուհանին նախատեսել էր Ավստրիա այցից հետո մեկնել Բաղդադ, սակայն այդ ուղևորությունը ևս հետաձգվել է:
Ֆիշերն իր պաշտոնական ուղերձում ափսոսանք է հայտնել Իրանի նախագահի այդ քայլի կապակցությամբ և ընդգծել, որ յուրաքանչյուր պետություն ինքը պետք է ընդունի անվտանգության հետ կապված որոշումներ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



