Անվտանգության խնդիրների պատճառով Ռոհանին հետաձգել է այցն Ավստրիա
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռոհանին անժամկետ հետաձգել է Ավստրիա կատարելիք երկօրյա այցն` անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Ռոհանին պետք է Ավստրիա մեկներ մարտի 29-ի երեկոյան: Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի ներկայացուցիչը հայտարարել է, որ այցի հետաձգման պատճառները կոնկրետ հայտնի չեն, սակայն կապված են անվտանգության հետ: Նա ընդգծել է, որ Ռոուհանին նախատեսել էր Ավստրիա այցից հետո մեկնել Բաղդադ, սակայն այդ ուղևորությունը ևս հետաձգվել է:
Ֆիշերն իր պաշտոնական ուղերձում ափսոսանք է հայտնել Իրանի նախագահի այդ քայլի կապակցությամբ և ընդգծել, որ յուրաքանչյուր պետություն ինքը պետք է ընդունի անվտանգության հետ կապված որոշումներ:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



