Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ են երազում կենդանակերպի նշանների օրիորդները

ЛАЙФ

Այծեղջյուր

Օրիորդ-Այծեղջյուրները երազում են միայն այն բանի մասին, ինչը հնարավոր է հանգամանքների զուգադիպումից, օրինակ՝ մի երկու միլիոն դոլար շահել։ Համենայնդեպս, նրանք բոլորին այդպես են ասում։ Իսկ իրականում նրանք երազում են, որպեսզի հզոր հեռատեսությունը ոչնչացնի իր մրցակցին։ Հրապարակավ։ Որ բոլորը տեսնեն, թե ով է իրականում տաղանդավոր ու աշխատասեր, իսկ ով է օգտվում այդ փաստից։ Այդուհանդերձ օրիորդ-Այծեղջյուրները հիշաչար և վրեժխնդիր չեն։ Սակայն միշտ գտնվում են նրանք, ովքեր նիանց հաշվին կարիերա են ստեղծում։

Ջրհոս

Օրիորդ-Ջրհոսները հազվադեպ են լքում իրենց երազանքների աշխարհը, իսկ իրական աշխարհ դժկամությամբ են գալիս և միայն այն պատճառով, որ դա ուղղակի անհրաժեշտ է։ Դրա համար նրանք երազում են, որ այդ «անհրաժեշտը» չլինի իրենց կյանքում, որ այսուհետ նրանք ենթարկվեն միայն իրենց ուզածին։ Ճիշտ է, այդպես չի լինում, սակայն Ջրհոսները չեն կորցնում իրենց հույսը։ Շատերին դա նույնիսկ հաջողվել է։

Ձկներ

Նրանք երազում են բացառապես սիրո մասին՝ մեծ և լուսավոր սիրո։ Ոչ մի այլ նշան չի կարող սիրել այնպես, ինչպես Ձկները։ Այդ պատճառով էլ չեն երազում դատարկ ու անիմաստ բաների մասին, և ցանկանում են, որ սերն իրենց կյանքում ավելի ու ավելի շատ լինի։ Այսինքն՝ սիրո օբյեկտները։ Իսկ թե ինչպես հասցնել սիրել այդ ամենը, Ձկները գիտեն։

Խոյ

Հաճախ Խոյ-օրիորդներին որպես հրեշ են պատկերում, որը երազում է տիրել աշխարհը։ Իրականում Խոյը երազում է շատ աշխատել, իսկ հետո գիշերները մի լավ լիցքաթափվել, իսկ հետո նորից աշխատել։ Եվ որ մոտակա 50 տարին օրգանիզմը այդպես էլ շարունակի և չհանձնվի։ Նա երազում է նաև չգիրանալ պիցցայից և քաղցրավենիքից, և որ գիշերվա թեքիլան և շամպայնը առավոտյան արդեն գոլորշիացած լինեն օրգանիզմից առանց հետևանքների։ Սա է կարևոր։ Իսկ մնացած ամեն ինչ Խոյը ինքը կնվաճի։

Ցուլ

Օրիորդ-Ցուլերը երազում են, որ մի օր բարի կախարդը կգա և ամեն բան իրենց փոխարեն կանի, և Ցուլը ստիպված չի լինի անել ոչինչ՝ ընդհանրապես ոչինչ։ Բոլոր հոգսերը կվերանան, և Ցուլը վերջապես կսկսի երազել և իրագործել այն ամենն, ինչի ժամանակը կամ հնարավորությունները մինչ այժմ չի ունեցել։

Երկվորյակներ

Նրանք համաշխարհային ճանաչման մասին են երազում։ Ճիշտ է, դեռ չգիտեն՝ ռոք-աստղ, թե կինոդերասան, թե նախագահ են ուզում դառնալ։ Լավ կլիներ այս ամենը միանգամից, իհարկե։ Որովհետեև օրիորդ-Երկվորյակները ուզում են, որ նրանց մասին խոսեն բոլորը։ Թող գուշակեն, թե որտեղ և ում հետ է նա եղել։ Մարդկանց մոլորեցնելը Երկվորյակների սիրած զբաղմունքն է։ Այդուհանդերձ փառքը որպես այդպիսի հետաքրքիր չէ Երկվորյակներին։ Իրականում նրանք երազում են միշտ իրենց ձեռքի տակ սիրելի խաղալիքները ունենալ։

Խեցգետին

Օրիորդ-Խեցգետինները երազում են բոլորի երջանկության մասին։ Սակայն պետք է հիշել, որ «բոլորը» դա նրանք են, ում նա սիրում է։ Մնացածին նա, բնավ, վատը չի ցանկանում, սակայն նրա երազանքներում նրանք տեղ չունեն։ Իսկ մտերիմներն և հարազատներին սիրով և հոգատարությամբ է պարուրում։ Մի խոսքով, նա երազում է այն բանի մասին, ինչը որ իրականում անում է, ուղղակի երազանքների մեջ նա ավելի մեծ հնարավորություններ ունի։

Առյուծ

Օրիորդ-Առյուծը երազում է ժամանակի մեքենայի մասին, որը կկառուցի իրեն սիրահարված մի գիտնական՝ իրենց երկուսի պատվին, և, իհարկե, ոչ ոքի այն ցույց չի տա։ Առյուծը ցանկանում է օգտագործել այդ խաղալիքը միայնակ, քանի որ էլ ո՞վ կարող է գնահատել այդ գլուխգործոցի անհավատալի հնարավորությունները։ Միայն Առյուծը կուղևորվի դեպի անցյալ և կզբաղեցնի որևիցե թագուհու գահը։ Կարևոր չէ, թե ում գահը այն կլինի, կարևոր է, որ շուրջը շատ իշխող տղամարդիկ լինեն։

Կույս

Չգիտես ինչու, բայց բոլորը կարծում են, որ Օրիորդ-Կույսը երազում է, որ աշխարհում այնպիսի կատարյալ կարգ ու կանոն լինի, ինչպիսին նրա պահարանում է։ Իրականում, մոտավորապես այդպես էլ կա։ Մոտավորապես․․․Կույսը երազում է ստեղծել աշխարհներ, որտեղ ամեն բան ճիշտ և լավ կլինի, այլ ոչ թե մեր խենթ իրականության նման։ Սակայն Կույսի երազանքները միայն երազանքներ են։

Կշեռք 

Օրիորդ-Կշեռքները երազում են, երբ չունեն անելու ոչինչ։ Իսկ քանի որ նրանք գրեթե միշտ անելու ոչինչ չունեն (այսինքն, նրանք դեռ չեն որոշել, թե ինչ անել), ապա երազանքների գրկում նրանք անցկացնում են գրեթե ամբողջ կյանքը։ Եվ այդ երազանքներն աներևակայելի գեղեցիկ են, կարծես հիանալի մի ֆիլմ։ Այդ ֆիլմում տարվա 365 օրը արևն է ջերմացնում, իսկ անձրևը միանում է միայն Կշեռքների հրամանով, երբ նրանք ցանկանում են մի փոքր տխրել։

Կարիճ

Կարիճները միստիկ իշխանություն են երազում։ Թեև նրանք օժտված են այդ ուժով, սակայն դա նրանց համար քիչ է։ Աներևակայելի սեքսուալ մագնիսականությունը, բոլորի էությունը տեսնելու ունակությունը, աննկարագրելի բախտավորությունը օրիորդ-Կարիճներն, իհարկե, չեն գնահատում, որովհետև դա նրանց համար բնական երևույթ է։ Այ եթե հնարավոր լիներ հայացքով ոչնչացնել, կամ խոսքով կենդանացնել և ժեստով հնազանդեցնել․․․Եվ ամենակարևորը՝ նրանք անմահություն են երազում, որովհետև գտնում են, որ իրենք ապրում են, իսկ մնացածը ուղղակի գոյատևում։

Աղեղնավոր

Աղեղնավորները Երկրի խաղաղություն են ցանկանում։ Երազում են  նրա մասին, որ վերջապես բոլոր լավ մարդիկ կհավաքվեն և կոչնչացնեն բոլոր վատ մարդկանց։ Իսկ իր համար այս պայքարում օրիորդ–Աղեղնավորը համեստ մի դեր է հատկացրել՝ այս ամենը կազմակերպած և երախտապարտ մարդկության օվացիաների արժանացած սպիտակազգեստ մի էակ։ Դե իսկ այս ամենից հետո կարելի է արդեն լուրջ գործերով զբաղվել՝ ճանապարհորդել, արկածների մեջ ընկնել, բայց նորմալ արկածների, ոչ թե վատ մարդկանց պատճառով ստիպված արկածախնդրության մեջ ընկնելը։ 

 

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО