Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ են երազում կենդանակերպի նշանների օրիորդները

ԼԱՅՖ

Այծեղջյուր

Օրիորդ-Այծեղջյուրները երազում են միայն այն բանի մասին, ինչը հնարավոր է հանգամանքների զուգադիպումից, օրինակ՝ մի երկու միլիոն դոլար շահել։ Համենայնդեպս, նրանք բոլորին այդպես են ասում։ Իսկ իրականում նրանք երազում են, որպեսզի հզոր հեռատեսությունը ոչնչացնի իր մրցակցին։ Հրապարակավ։ Որ բոլորը տեսնեն, թե ով է իրականում տաղանդավոր ու աշխատասեր, իսկ ով է օգտվում այդ փաստից։ Այդուհանդերձ օրիորդ-Այծեղջյուրները հիշաչար և վրեժխնդիր չեն։ Սակայն միշտ գտնվում են նրանք, ովքեր նիանց հաշվին կարիերա են ստեղծում։

Ջրհոս

Օրիորդ-Ջրհոսները հազվադեպ են լքում իրենց երազանքների աշխարհը, իսկ իրական աշխարհ դժկամությամբ են գալիս և միայն այն պատճառով, որ դա ուղղակի անհրաժեշտ է։ Դրա համար նրանք երազում են, որ այդ «անհրաժեշտը» չլինի իրենց կյանքում, որ այսուհետ նրանք ենթարկվեն միայն իրենց ուզածին։ Ճիշտ է, այդպես չի լինում, սակայն Ջրհոսները չեն կորցնում իրենց հույսը։ Շատերին դա նույնիսկ հաջողվել է։

Ձկներ

Նրանք երազում են բացառապես սիրո մասին՝ մեծ և լուսավոր սիրո։ Ոչ մի այլ նշան չի կարող սիրել այնպես, ինչպես Ձկները։ Այդ պատճառով էլ չեն երազում դատարկ ու անիմաստ բաների մասին, և ցանկանում են, որ սերն իրենց կյանքում ավելի ու ավելի շատ լինի։ Այսինքն՝ սիրո օբյեկտները։ Իսկ թե ինչպես հասցնել սիրել այդ ամենը, Ձկները գիտեն։

Խոյ

Հաճախ Խոյ-օրիորդներին որպես հրեշ են պատկերում, որը երազում է տիրել աշխարհը։ Իրականում Խոյը երազում է շատ աշխատել, իսկ հետո գիշերները մի լավ լիցքաթափվել, իսկ հետո նորից աշխատել։ Եվ որ մոտակա 50 տարին օրգանիզմը այդպես էլ շարունակի և չհանձնվի։ Նա երազում է նաև չգիրանալ պիցցայից և քաղցրավենիքից, և որ գիշերվա թեքիլան և շամպայնը առավոտյան արդեն գոլորշիացած լինեն օրգանիզմից առանց հետևանքների։ Սա է կարևոր։ Իսկ մնացած ամեն ինչ Խոյը ինքը կնվաճի։

Ցուլ

Օրիորդ-Ցուլերը երազում են, որ մի օր բարի կախարդը կգա և ամեն բան իրենց փոխարեն կանի, և Ցուլը ստիպված չի լինի անել ոչինչ՝ ընդհանրապես ոչինչ։ Բոլոր հոգսերը կվերանան, և Ցուլը վերջապես կսկսի երազել և իրագործել այն ամենն, ինչի ժամանակը կամ հնարավորությունները մինչ այժմ չի ունեցել։

Երկվորյակներ

Նրանք համաշխարհային ճանաչման մասին են երազում։ Ճիշտ է, դեռ չգիտեն՝ ռոք-աստղ, թե կինոդերասան, թե նախագահ են ուզում դառնալ։ Լավ կլիներ այս ամենը միանգամից, իհարկե։ Որովհետեև օրիորդ-Երկվորյակները ուզում են, որ նրանց մասին խոսեն բոլորը։ Թող գուշակեն, թե որտեղ և ում հետ է նա եղել։ Մարդկանց մոլորեցնելը Երկվորյակների սիրած զբաղմունքն է։ Այդուհանդերձ փառքը որպես այդպիսի հետաքրքիր չէ Երկվորյակներին։ Իրականում նրանք երազում են միշտ իրենց ձեռքի տակ սիրելի խաղալիքները ունենալ։

Խեցգետին

Օրիորդ-Խեցգետինները երազում են բոլորի երջանկության մասին։ Սակայն պետք է հիշել, որ «բոլորը» դա նրանք են, ում նա սիրում է։ Մնացածին նա, բնավ, վատը չի ցանկանում, սակայն նրա երազանքներում նրանք տեղ չունեն։ Իսկ մտերիմներն և հարազատներին սիրով և հոգատարությամբ է պարուրում։ Մի խոսքով, նա երազում է այն բանի մասին, ինչը որ իրականում անում է, ուղղակի երազանքների մեջ նա ավելի մեծ հնարավորություններ ունի։

Առյուծ

Օրիորդ-Առյուծը երազում է ժամանակի մեքենայի մասին, որը կկառուցի իրեն սիրահարված մի գիտնական՝ իրենց երկուսի պատվին, և, իհարկե, ոչ ոքի այն ցույց չի տա։ Առյուծը ցանկանում է օգտագործել այդ խաղալիքը միայնակ, քանի որ էլ ո՞վ կարող է գնահատել այդ գլուխգործոցի անհավատալի հնարավորությունները։ Միայն Առյուծը կուղևորվի դեպի անցյալ և կզբաղեցնի որևիցե թագուհու գահը։ Կարևոր չէ, թե ում գահը այն կլինի, կարևոր է, որ շուրջը շատ իշխող տղամարդիկ լինեն։

Կույս

Չգիտես ինչու, բայց բոլորը կարծում են, որ Օրիորդ-Կույսը երազում է, որ աշխարհում այնպիսի կատարյալ կարգ ու կանոն լինի, ինչպիսին նրա պահարանում է։ Իրականում, մոտավորապես այդպես էլ կա։ Մոտավորապես․․․Կույսը երազում է ստեղծել աշխարհներ, որտեղ ամեն բան ճիշտ և լավ կլինի, այլ ոչ թե մեր խենթ իրականության նման։ Սակայն Կույսի երազանքները միայն երազանքներ են։

Կշեռք 

Օրիորդ-Կշեռքները երազում են, երբ չունեն անելու ոչինչ։ Իսկ քանի որ նրանք գրեթե միշտ անելու ոչինչ չունեն (այսինքն, նրանք դեռ չեն որոշել, թե ինչ անել), ապա երազանքների գրկում նրանք անցկացնում են գրեթե ամբողջ կյանքը։ Եվ այդ երազանքներն աներևակայելի գեղեցիկ են, կարծես հիանալի մի ֆիլմ։ Այդ ֆիլմում տարվա 365 օրը արևն է ջերմացնում, իսկ անձրևը միանում է միայն Կշեռքների հրամանով, երբ նրանք ցանկանում են մի փոքր տխրել։

Կարիճ

Կարիճները միստիկ իշխանություն են երազում։ Թեև նրանք օժտված են այդ ուժով, սակայն դա նրանց համար քիչ է։ Աներևակայելի սեքսուալ մագնիսականությունը, բոլորի էությունը տեսնելու ունակությունը, աննկարագրելի բախտավորությունը օրիորդ-Կարիճներն, իհարկե, չեն գնահատում, որովհետև դա նրանց համար բնական երևույթ է։ Այ եթե հնարավոր լիներ հայացքով ոչնչացնել, կամ խոսքով կենդանացնել և ժեստով հնազանդեցնել․․․Եվ ամենակարևորը՝ նրանք անմահություն են երազում, որովհետև գտնում են, որ իրենք ապրում են, իսկ մնացածը ուղղակի գոյատևում։

Աղեղնավոր

Աղեղնավորները Երկրի խաղաղություն են ցանկանում։ Երազում են  նրա մասին, որ վերջապես բոլոր լավ մարդիկ կհավաքվեն և կոչնչացնեն բոլոր վատ մարդկանց։ Իսկ իր համար այս պայքարում օրիորդ–Աղեղնավորը համեստ մի դեր է հատկացրել՝ այս ամենը կազմակերպած և երախտապարտ մարդկության օվացիաների արժանացած սպիտակազգեստ մի էակ։ Դե իսկ այս ամենից հետո կարելի է արդեն լուրջ գործերով զբաղվել՝ ճանապարհորդել, արկածների մեջ ընկնել, բայց նորմալ արկածների, ոչ թե վատ մարդկանց պատճառով ստիպված արկածախնդրության մեջ ընկնելը։ 

 

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Թոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ