Ռոբերտո Կառլոսը կգլխավորի Դեյվիդ Բեքհեմի MLS-ի նոր ակումբը
СПОРТԴեյվիդ Բեքհեմը բազմաթիվ թեկնածուներ ունի նոր ակումբի կազմի համար, բայց գլխավոր մարզչի հարցը արդեն հավանական է, որ լուծված է: Ինչպես հայտնի է դարձել AS-ին, անգլիացին պայմանավորվել է «Ռեալի» իր նախկին խաղընկերոջ Ռոբերտո Կառլոսի հետ:
Կառլոսը և Բեքհեմը մադրիդյան ակումբի կազմում միասին հանդես են եկել 2003-2007թթ. և այն ժամանակվանից պահպանել են ընկերական հարաբերությունները: Բրազիլացին մարզչի դերում առաջին անգամ իր ուժերն է փորձել Մախաչկալայի «Անժիում» 2012թ., և այդ պահից նա արդեն հասցրել է մարզել 4 թիմ:
Տվյալ պահին Ռոբերտո Կառլոսը կատարում է հնդկական «Դելի Դայնամոսի» խաղացող մարզչի դերը:
Դեյվիդ Բեքհեմի ակումբը կտեղակայվի Մայամիում: Նրա դեբյուտը MLS-ում կկայանա 2018թ.-ին:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников



