Ռոբերտո Կառլոսը կգլխավորի Դեյվիդ Բեքհեմի MLS-ի նոր ակումբը
SPORTԴեյվիդ Բեքհեմը բազմաթիվ թեկնածուներ ունի նոր ակումբի կազմի համար, բայց գլխավոր մարզչի հարցը արդեն հավանական է, որ լուծված է: Ինչպես հայտնի է դարձել AS-ին, անգլիացին պայմանավորվել է «Ռեալի» իր նախկին խաղընկերոջ Ռոբերտո Կառլոսի հետ:
Կառլոսը և Բեքհեմը մադրիդյան ակումբի կազմում միասին հանդես են եկել 2003-2007թթ. և այն ժամանակվանից պահպանել են ընկերական հարաբերությունները: Բրազիլացին մարզչի դերում առաջին անգամ իր ուժերն է փորձել Մախաչկալայի «Անժիում» 2012թ., և այդ պահից նա արդեն հասցրել է մարզել 4 թիմ:
Տվյալ պահին Ռոբերտո Կառլոսը կատարում է հնդկական «Դելի Դայնամոսի» խաղացող մարզչի դերը:
Դեյվիդ Բեքհեմի ակումբը կտեղակայվի Մայամիում: Նրա դեբյուտը MLS-ում կկայանա 2018թ.-ին:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...



