«Աէրոֆլոտ»-ը ժամանակավորապես չի թռչի Ղազախստան
МЕЖДУНАРОДНОЕ«Աէրոֆլոտ»-ը ժամանավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Ղազախստան: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ընկերւթյան հաղորդագրությունը:
Ավիաընկերությունում նշել են, որ մինչեւ հիմա Ղազախստանից չվացուցակի շուրջ անհրաժեշտ փաստաթղթերը չեն ստացել:
Ընդհանուր առմամբ, մարտի 26-27-ին նախատեսված 11 չվերթ է չեղարկվել:
Ռուսական ավիացիոն ոլորտի կարգավորողներն իրենց հերթին ժամանակավորապես փակել են Ղազախստանի ազգային ավիափոխադրող Air Astana-ի՝ դեպի Մոսկվա չվերթները (Ռուսաստանի մյուս քաղաքներ թռիչքների թույլտվությունն ուժի մեջ է):
Ղազախական ավիափոխադրողը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր է «Աէրոֆլոտ»-ը, որն ուշացրել է հայտը. ժամանակին հայտ ներկայացրած ռուսական մյուս ընկերություններն անխափան իրականացնում են չվերթները:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



