«Աէրոֆլոտ»-ը ժամանակավորապես չի թռչի Ղազախստան
INTERNATIONAL NEWS«Աէրոֆլոտ»-ը ժամանավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Ղազախստան: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ընկերւթյան հաղորդագրությունը:
Ավիաընկերությունում նշել են, որ մինչեւ հիմա Ղազախստանից չվացուցակի շուրջ անհրաժեշտ փաստաթղթերը չեն ստացել:
Ընդհանուր առմամբ, մարտի 26-27-ին նախատեսված 11 չվերթ է չեղարկվել:
Ռուսական ավիացիոն ոլորտի կարգավորողներն իրենց հերթին ժամանակավորապես փակել են Ղազախստանի ազգային ավիափոխադրող Air Astana-ի՝ դեպի Մոսկվա չվերթները (Ռուսաստանի մյուս քաղաքներ թռիչքների թույլտվությունն ուժի մեջ է):
Ղազախական ավիափոխադրողը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր է «Աէրոֆլոտ»-ը, որն ուշացրել է հայտը. ժամանակին հայտ ներկայացրած ռուսական մյուս ընկերություններն անխափան իրականացնում են չվերթները:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



