Փարիզի արվարձանում ահաբեկչության նախապատրաստման կասկածյալ է կալանավորվել
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի Արժենտեյ արվարձանում մարտի 24-ին կալանավորվել Է ահաբեկչական գործողության նախապատրաստման կասկածյալ: Այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:
Նախարարի խոսքով՝ ահաբեկչական գործողության նախապատրաստումը եղել Է «եզրափակիչ փուլում»:
Կասկածյալը կալանավորվել Է այդ շրջանում անցկացվող ոստիկանակական շրջայցի ընթացքում: Նա Ֆրանսիայի քաղաքացի Է եւ «պատկանում Է այն ահաբեկչական ցանցին, որը ծրագրում Է հարվածներ հասցնել մեր երկրին»,- հայտարարել Է Կազնյովը:
Նախարարը, դրա հետ մեկտեղ, խոստովանել Է, թե «չկան հստակ տվյալներ, որ ներկայիս դավադրությունը կապված Է Փարիզում եւ Բրյուսելում կատարված նախորդ գրոհների հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



