Փարիզի արվարձանում ահաբեկչության նախապատրաստման կասկածյալ է կալանավորվել
INTERNATIONAL NEWSՓարիզի Արժենտեյ արվարձանում մարտի 24-ին կալանավորվել Է ահաբեկչական գործողության նախապատրաստման կասկածյալ: Այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:
Նախարարի խոսքով՝ ահաբեկչական գործողության նախապատրաստումը եղել Է «եզրափակիչ փուլում»:
Կասկածյալը կալանավորվել Է այդ շրջանում անցկացվող ոստիկանակական շրջայցի ընթացքում: Նա Ֆրանսիայի քաղաքացի Է եւ «պատկանում Է այն ահաբեկչական ցանցին, որը ծրագրում Է հարվածներ հասցնել մեր երկրին»,- հայտարարել Է Կազնյովը:
Նախարարը, դրա հետ մեկտեղ, խոստովանել Է, թե «չկան հստակ տվյալներ, որ ներկայիս դավադրությունը կապված Է Փարիզում եւ Բրյուսելում կատարված նախորդ գրոհների հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



