Նիհարում ենք՝ ամռանն ընդառաջ․ հեշտ եւ արդյունավետ միջոցներ
ЛАЙФԳեղեցիկ, տափակ փոր ունենալ երազում է յուրաքանչյուր կին։ Սակայն դժբախտաբար, մարմնի հենց այդ հատվածն է ամենախնդրայինը։ Սակայն իրավիճակը փոխելն էլ ձեր ձեռքերում է։ Առջեւում ամառ է, եւ հետեւելով այս խորհուրդներին՝ ձեզ կհաջողվի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից, հատկապես՝ փորի հատվածում։
Հանեք աղը
Պետք չէ ամեն ուտելիքի վրա աղ լցնել։ Աղի ավելցուկն օրգանիզմում պահում է հեղուկն ու դանդաղեցնում նյութափոխանակությունը։ Աղի փոխարեն այլ համեմունքներ ավելացրեք, եւ արդյունքը շուտով կերեւա։
Նվազեցրեք ածխաջրերը
Գոնե մեկ շաբաթով նվազեցրեք ածխաջրեր պարունակող մթերքների օգտագործումը, ավելի շատ սպիտակուց պարունակող ուտելիք ու բանջարեղեն օգտագործեք։ Օգտագործեք ձու, պանիր, կանթաշոռ, պոպոք, անյուղ միս, ձուկ։ Իսկ ահա կարտոֆիլը, մակարոնեղենն ու հացը հանեք։
Ճիշտ մրգեր կերեք
Նվազեցրեք բանանի, չամիչի, ծիրանի, խաղողի օգտագործումը, փոխարենը անանաս, կիվի, թուրինջ ու տանձ օգտագործեք։ Խուսափեք կծու սնունդից Կծու սնունդը ախորժակը գրգռում է, սկսում եք շատ ուտել։
Ոչ մի կոնսերվանտ
Ալկոհոլը, շաքարը, կոնսերվանտներով հարուստ սնունդը գիրացնում է եւ վտանգավոր է առողջության համար։ Ավելի լավ է՝ խոսւափեք դրանցից։
Պատրաստեց Past.am-ը։



