Սպանախով և պանրով շերտավոր կարկանդակ Զատիկի համար
ЛАЙФԲաղադրությունը`
Շերտավոր խմոր 1կգ
Խաշած սպանախ 500 գրամ
Քերած պանիր 100 գրամ
Ֆետա պանիր 100 գրամ
Ձու 1 հատ
Ձվի դեղնուց 1 հատ
Քունջութ կամ մեխակ 1-2ճաշի գդալ:
Պատրաստման եղանակը`
Սառեցված խմորը դնել սենյակային ջերմաստիճանում, որպեսզի հալչի: Կարկանդակի համար ավելի լավ է օգտագործել ռուլոնով փաթաթված շերտավոր խմոր, որպեսզի գրտնակով բացելու անհրաժեշտություն չլինի: Լավ քամել խաշված սպանախի ավելորդ ջուրը, ապա վրան կոտրել 1ձու, վրան լցնել քերած պանիրը, կտորներով կտրատված ֆետա պանիրը, համեմել աղ և պղպեղով: Բացել խմորը, բաժանել 4 կամ 5 երկար ժապավենների: Ամեն ժապավենի վրա հավասարաչափ լցնել սպանախով զանգվածը, ապա մատերով իրար կպցնել ժապավենների աջ և ձախ կողմերը՝ չմոռանալով մատները ալյուրոտել այդ ընթացքում: Կլոր ձևամանի մեջ պարուրաձև շարել լցոնված ժապավենները՝ միացնելով մի ժապավենի ծայրը մյուսին: Վրան քսել ձվի դեղնուցը, ապա շաղ տալ քունջութը: Եփել ջեռոցում 20-25րոպե 180աստիճանում մինչև կարկանդակի կարմրելը: Կարևոր է նաև իմանալ, որ եթե օգտագործեք խմորիչով շերտավոր խմոր, ապա կարկանդակի վրայի շերտը կլինի փափուկ, իսկ առանց խմորիչի դեպքում՝ խրթխրթան:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



