Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի շենքը լուսավորել են Բելգիայի դրոշի գույներով
МЕЖДУНАРОДНОЕՆյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի համալիրի գլխավոր երկնաքերը (ԱՀԿ-1) մարտի 22-ի երեկոյան լուսավորվել Է Բելգիայի դրոշի գույներով՝ սեւ, դեղին եւ կարմիր:
Այս որոշումը կայացրել Է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն՝ ի նշան Բելգիայի ժողովիրդի հետ համերաշխության, որի մայրաքաղաքում տեղի ունեցան մի շարք ահաբեկչական գործողություններ:
«Մենք ամբողջ աշխարհի հետ սգում ենք այդ զոհերի համար եւ մնում ենք ավելի արդարացի եւ անվտանգ աշխարհի ստեղծման կողմնակիցը»,- ասված Է Քուոմոյի հաղորդագրության մեջ: Ի հիշատակ Բրյուսելում կատարված հարձակումների զոհերի՝ Նյու Յորքի մյուս հռչակավոր երկնաքերի Empire State Building-ի վրա լույսերը հանգցվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



