Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի շենքը լուսավորել են Բելգիայի դրոշի գույներով
INTERNATIONAL NEWSՆյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի համալիրի գլխավոր երկնաքերը (ԱՀԿ-1) մարտի 22-ի երեկոյան լուսավորվել Է Բելգիայի դրոշի գույներով՝ սեւ, դեղին եւ կարմիր:
Այս որոշումը կայացրել Է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն՝ ի նշան Բելգիայի ժողովիրդի հետ համերաշխության, որի մայրաքաղաքում տեղի ունեցան մի շարք ահաբեկչական գործողություններ:
«Մենք ամբողջ աշխարհի հետ սգում ենք այդ զոհերի համար եւ մնում ենք ավելի արդարացի եւ անվտանգ աշխարհի ստեղծման կողմնակիցը»,- ասված Է Քուոմոյի հաղորդագրության մեջ: Ի հիշատակ Բրյուսելում կատարված հարձակումների զոհերի՝ Նյու Յորքի մյուս հռչակավոր երկնաքերի Empire State Building-ի վրա լույսերը հանգցվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



