Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Բրյուսել. ահաբեկչությունների զոհերի թիվը 34 է, վիրավորների թիվը հասել է 230-ի / լրացվում է

МЕЖДУНАРОДНОЕ

Բրյուսելում ստեղծվել են փոխօգնության ցանցեր. մարդիկ, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչները, սոցիալական ցանցերում բացված հարթակներում ակտիվ հաղորդակցվելով, օգնության են հասնում միմյանց, ավտոմեքենա ունցողները մեքենայով հասնում ու տեղափոխում են մեքենա չունեցողնրին:

20.55 CNN-ը հաղորդում է, որ վիրավորների թիվը հասել է 230-ի։

20:23 Բրյուսելում հյուրանոցներն անվճար սենյակներ են տրամադրում ահաբեկչությունից տուժած անձանց։  Այս մասին տեղեկացնում է nieuws.vtm.be կայքը։ 

19:36 Բելգիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո երկրում հայտարարվել է եռօրյա սուգ: Այս մասին հայտարարությունն արել է Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յանբոնը:

19:31 Բելգիայի ոստիկանությունը հայտնաբերել է Բրյուսելի օդանավակայանում պայթյուն իրականացրած մահապարտ ահաբեկչի  դին, որի կողքին «Կալաշնիկով» ավտոմատ  է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով VRT բելգիական հեռուստաալիքին:

Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է՝ Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում այսօր՝ մարտի 22-ին, վաղ առավոտյան պայթյունների հետեւանքով զոհերի եւ վիրավորների մեջ հայեր կան, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:

«Ինչպես արդեն տեղյակ եք, Բելգիայում հայտարարված է արտակարգ իրավիճակի բարձրագույն աստիճան, դադարեցվել է օդանավակայանի, մետրոյի եւ հանրային այլ տրանսպորտի գործունեությունը: Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների անձնակազմն ու այստեղ գտնվող ԱԺ պատվիրակության անդամներն ապահով են եւ շարունակում են իրենց գործունեությունը»,- ասաց դեսպանը:

19:22 Համացանցում հրապարակվել է Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում այս տեղի ունեցած երկու պայթյունների հեղինակների լուսանկարը, հայտնում է բելգիական rtl.be կայքը:

18:55 Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այսօր տեղի ունեցած պայթյուններից հետո տարհանում են Եվրոպական հանձնաժողովի շենքը: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում  Belga  գործակալությունը:

18:36 Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այսօր տեղի ունեցած պայթյուններից հետո երկրի երկու ատոմային էլեկտրակայաններ են տարհանում: Այս մասին հաղորդում  բելգիական HLN պարբերականը:

18:31 Բրյուսելում այսօր տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թիվը հասել է 170-ի։ Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով 16.46-ի դրությամբ վիրավորների թիվը 150 էր։ Հաղորդվում է, որ պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։

17:39 Բելգիայի ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել և արդեն ուսումնասիրում է Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ կազմակերպած անձանցից մեկի կադրերը տեսահսկման համակարգից, հաղորդում է The Daily Mail-ը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Համապատասխան հայտարարությունը մեջբերում է ծայրահեղականների հետ կապ ունեցող «Ամակ» գործակալությունը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

16:20 Բրյուսելի ամենաբարձր երկնաքերի տանիքում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ: Բոլոր այցելուները տարհանվում են:

16:05 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը:

15:50 Բրյուսելի ահաբեկչությունից հետո ի նշան համերաշխության Փարիզի Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Բելգիայի դրոշի գույներով:

15:45 Facebook սոցցանցը Բրյուսելում այսօր տեղի ունեցած ահաբեկչություններից հետո յուրահատուկ էջ է ավելացրել, որը թույլ է տալիս Բելգիայում գտնվող անձանց հայտնել իրենց որպիսության մասին, որ չեն տուժել ահաբեկչություններից:

15:18 Բելգիան հայտարարել Է, որ  Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ փակում Է սահմանները:

15:00 Բրյուսելում զոհերի թիվը հասել է 37-ի:

14:18 Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ փակվել է Ֆրանսիայի և Բելգիայի սահմանը։ Ուժեղացվել են Բելգիայի միջուկային օբյեկտների անվտանգության միջոցառումները, հաղորդում է РИА Новости-ն:

Հաղորդվում է, որ տեղի ունեցած ահաբեկչական շարքի առնչությամբ ուժեղացվել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի գրասենյակի անվտանգության միջոցառումները։ Այդ մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը:

Լոնդոնի և Փարիզի ոստիկանությունը լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել քաղաքի կենտրոնում անվտանգության ապահովման համար՝ Բելգիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունների առնչությամբ:

13:57 Բրյուսելում ահաբեկիչների հարձակումների առնչությամբ ստեղծված ճգնաժամային կենտրոնը խորհուրդ է տալիս քաղաքում գտնվող բոլոր մարդկանց պահպանել հանգստություն և մնալ այնտեղ, որտեղ այս պահին գտնվում են:

Նման առաջարկով է իր աշխատակիցներին դիմել նաև Եվրահանձնաժողովը, որը խնդրել է աշխատավայրում գտնվող իր աշխատակիցներին փակվել գրասենյակներում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն եկել աշխատանքի՝ մնալ տանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելում ահաբեկչություններից հետո չեն աշխատում օդանավակայանը, մետրոն, կենտրոնական կայարանը, ողջ հանրային տրանսպորտը, ներառյալ՝ տաքսին:

Բրյուսելի բնակիչներին խնդրել են նաև խուսափել հեռախոսազանգեր կատարելուց: Թույլատրվում է օգտվել համացանցից, մասնավորապես Թվիթթերից և Ֆեյսբուքից:

13:33 Բելգիական VTM լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ: Կայարանը գտնվում է Եվրամիության շենքերից 500 մետր հեռավորության վրա:

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են Բրյուսելի մետրոյում տեղի ունեցած չորրորդ պայթյունի մասին: Ավելի վաղ հաղորդվել է Բրյուսելի մետրոյում երեք պայթյունների մասին՝ Մալբեկ, Շուման և Արտ-լուա կայարաններում։

Բրյուսելում մի շարք պայթյուններից հետո դադարեցվել է տրանսպորտային ցանցի երթևեկությունը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ահաբեկչական հարձակումներից հետո Եվրոպական հանձնաժողովը փակել է իր անձնակազմին շենքի ներսում։ Աշխատակիցներին հրահանգված էմնալ շենքում:

13:10 Բրյուսելի օդանավակայանում պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։ Բելգիական VRT լրատվամիջոցը հայտնում է Բրյուսելի օդանավակայանում առնվազն 13 զոհի և 35 վիրավորի մասին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բրյուսելում հայտնաբերվել է մի քանի պայթուցիկ սարք, որոնք չեն պայթել:

13:01 Բրյուսելի մետրոյում տեղի է ունեցել երրորդ պայթյունը: Այդ մասին հայտնում է RBTF հեռուստաալիքը։

Կենտրոնական կայարանից, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոնններից մարդիկ տարհանվում են։ Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել մետրոյի երկու կայարաններում պայթյունների մասին:

Բրյուսելի իշխանությունները խնդրում են մարդկանց մնալ տներում՝ օդանավակայանում և մետրոյի կայարաններում տեղի ունեցած պայթյուններից հետո:

12:52 Բրյուսելում մետրոյի ևս մի կայարանում է պայթյուն տեղի ունեցել, հայտնում է The Telegraph-ը: Հաղորդվում է, որ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Շուման կայարանում՝ Եվրահանձնաժողովի և ԵՄ Խորհրդի շենքերի մոտակայքում։

12:35 Պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում, որը գտնվում է «եվրոպական» թաղամասի գոտում: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը: «Մեր տեղեկությունների համաձայն՝ պայթյուն է տեղի ունեցել Մալբեկ կայարանում, ճյուղի երթևեկությունը դադարեցվել է»,- ասված է հաղորդագրությունում:

12:22 Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Belga բելգիական լրատվական գործակալությանը, հայտնել է, որ մինչ պայթյունները Բրյուսելի օդանավակայանում կրակոցներ են հնչել և արաբերենով բղավոցներ:

12:08 Բրյուսելի օդանավակայանում պայթյունի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 30 հոգի վիրավորվել է: Այդ մասին հայտնում է RTL հեռուստաալիքը։

11:54 Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ բելգիական դաշնային ոստիկանության մամուլի քարտուղարին հղումով։ Հաղորդվում է, որ պայթյունները տեղի են ունեցել American Airlines-ի գրանցման վայրի մոտ։ Բրյուսելի օդանավակայանը Twitter-ի իր էջում հաստատել է երկու պայթյունների մասին տեղեկությունը և կոչ արել չգալ օդանավակայանի տարածք։ Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է RTBF հեռուստաալիքը: Պայթյունների պատճառները դեռ հայտնի չեն:

Նախնական տեղեկություններով՝ առաջին պայթյունը լսվել է տերմինալի մուտքից 200 մետր հեռավորության վրա, երկրորդ պայթյունը, որն ավելի ուժեղ է եղել, հենց տերմինալի շենքում:

* Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվությանը կարելի է հետևել Բելգիայում ՀՀ դեսպանության և ԵՄ-ում ՀՀ առաքելության էջերում՝ «Ֆեյսբուքում» և «Թվիթթերում:

Բրյուսելում ահաբեկչությունից տուժած ՀՀ քաղաքացիների համար թեժ գիծ՝ +32.2.3484406:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить