Հայտնի դաշնակահարի կինը սպանել է երկու փոքրիկ դուստրերին
ОБЩЕСТВОԱՄՆ-ում ուկրաինացի հայտնի դաշնակահար Վադիմ Խոլոդենկոյի 31-ամյա կինը՝ Սոֆյա Ցիգանկովան, սպանել է հարազատ դուստրերին։
Սպանությունից հետո կինը փորձել է ինքն իրեն սպանել։ Այժմ նա հիվանդանոցում է, որտեղից էլ բանտ կտեղափոխվի։
5 տարեկան Նիկայի եւ մեկ տարեկան Միկելլայի մարմինները ոստիկանները հայտնաբերել են նրանց ննջարաններում։ Հայտնաբերել են նաեւ նրանց վիրավոր մորը։ Թե ինչն է ստիպել երիտասարդ կնոջը նման դաժան արարքի գնալ, հայտնի չէ։ Երեխաների հայրը՝ 29-ամյա Վադիմ Խոլոդենկոն, սպանության պահին եղել է այլ քաղաքում՝ համերգների։
Հարկ է նշել, որ նա ծնվել է Կիեւում, վերջին մի քանի տարիներին ապրում է ԱՄՆ-ում, այստեղ բավական հայտնի դաշնակահար է։
Պատրաստեց Past.am-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



