Հայտնի դաշնակահարի կինը սպանել է երկու փոքրիկ դուստրերին
SOCIETYԱՄՆ-ում ուկրաինացի հայտնի դաշնակահար Վադիմ Խոլոդենկոյի 31-ամյա կինը՝ Սոֆյա Ցիգանկովան, սպանել է հարազատ դուստրերին։
Սպանությունից հետո կինը փորձել է ինքն իրեն սպանել։ Այժմ նա հիվանդանոցում է, որտեղից էլ բանտ կտեղափոխվի։
5 տարեկան Նիկայի եւ մեկ տարեկան Միկելլայի մարմինները ոստիկանները հայտնաբերել են նրանց ննջարաններում։ Հայտնաբերել են նաեւ նրանց վիրավոր մորը։ Թե ինչն է ստիպել երիտասարդ կնոջը նման դաժան արարքի գնալ, հայտնի չէ։ Երեխաների հայրը՝ 29-ամյա Վադիմ Խոլոդենկոն, սպանության պահին եղել է այլ քաղաքում՝ համերգների։
Հարկ է նշել, որ նա ծնվել է Կիեւում, վերջին մի քանի տարիներին ապրում է ԱՄՆ-ում, այստեղ բավական հայտնի դաշնակահար է։
Պատրաստեց Past.am-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



