Ստեփանավանի ոլորաններում ձորն է ընկել լրագրողների ավտոմեքենան (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԱյսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավանի ոլորաններում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ժամը 17:30-ի սահմաններրում, Ստեփանավանի թունելի ոլորաններում, «Toyota» մակնիշի 34 TN 085 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը:
Վթարի հետեւանքով մեքենայում գտնվող ուղեւոր, Երեւան քաղաքի բնակիչ Աննա Սարգսյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը բավարար է: Դեպքի վայրում աշխատում են Լոռու ճանապարհային ոստիկանները:
NEWS.am-ի տեղեկություններով՝ վթարի ենթարկված «Toyota» մակնիշի ավտոմեքենայում գտնվել են «Շողակաթ» աշխատակիցները, իսկ տուժածը լրագրող է: Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի





1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



