Ստեփանավանի ոլորաններում ձորն է ընկել լրագրողների ավտոմեքենան (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավանի ոլորաններում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ժամը 17:30-ի սահմաններրում, Ստեփանավանի թունելի ոլորաններում, «Toyota» մակնիշի 34 TN 085 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը:
Վթարի հետեւանքով մեքենայում գտնվող ուղեւոր, Երեւան քաղաքի բնակիչ Աննա Սարգսյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը բավարար է: Դեպքի վայրում աշխատում են Լոռու ճանապարհային ոստիկանները:
NEWS.am-ի տեղեկություններով՝ վթարի ենթարկված «Toyota» մակնիշի ավտոմեքենայում գտնվել են «Շողակաթ» աշխատակիցները, իսկ տուժածը լրագրող է: Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի





1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



