Ձեռքերի ճիշտ խնամք
ЛАЙФShabat.am-ը գրում է․
Ճիշտ սնուցում.
Մաշկի վիճակն ասես հայելի լինի, որն արտացոլում է օրգանիզմում վիտամինների եւ միկրոէլեմենտների պակասը։ Մաշկի հավասարաշկռված սնուցման դեպքում այն կստանա բոլոր անհրաժեշտ վիտամինները։ Կարեւոր է հիշել, որ ձեռքերին բորբոքումների, լաքաների, զուդային կարմրության դեպքում պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել։ Ճիշտ կանեք դիմեք բժշկի, ով համապատասխան բուժում կնշանակի։
Կրճատեք բացասական ազդեցությունը.
Լվացք, մաքրություն, սառնամանիք, արեւ եւ այլ բազմաթիվ գործոններ վնասում են ձեռքերը, սակայն դրանցից զերծ մնալը եւս հնարավոր չէ։ Տնային գործերը ձեռնոցներով արեք, ամռանն օգտագործեք ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող կրեմ, իսկ ձմռանը՝ ցրտից պաշտպանող կրեմ։
Պիլինգ.
Դուք կարող եք օգտագործել ինչպես պատրաստի, այնպես էլ ժողովրդական բաղադրատոմսերով պատրաստված սկրաբեր։ Պիլինգի գլխավոր գործողությունը մաշկի մահացած բջիջների հեռացումն է։
Դիմակներ, վաննաներ.
Դրանց նշանակումն ու բաղադրությունը կարող են շատ տարբեր լինել։ Օրինակ՝ եղունգների արագ աճի համար կամ ճաքճվածության դեմ… Միջոցներն ընտրեք ցանկալի արդյունքի համար։ Գործողությունն արեք շաբաթը առնվազն մեկ անգամ։
Քսուկ.
Կախված ձեռքի մաշկի տեսակից կրեմը կարող է պահպանել խոնավության հավասարակշռությունը, արագացնել մաշկափոխանակությունը, հեռացնել գրգռվածությունը, ձեռքերն ավելի հարթ եւ փափուկ դարձնել։ Տնային պայմաններում եւս կարելի է պատրաստել ձեռքերի կրեմ։ Ձեռքերին անհրաժեշտ է կրեմ քսել օրը մեկ կամ երկու անգամ։
Ձեռքերի խնամքը դարձրեք ձեր առօրյայի մասը, սիրեք ձեր ձեռքերը եւ հետեւեք դրանց։ Այդպիսով կպահպանեք ձեր երիտասարդությունն ու գեղեցկությունը։



