Հերթական գրպանահատի թիրախում թիվ 44 երթուղու ավտոբուսի ուղեւորուհին էր
ОБЩЕСТВОՈստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի եւ Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 46-ամյա Արմեն Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս ներկայացրել է դրամապանակ եւ խոստովանել, որ այն գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում՝ մի կնոջ պայուսակից: Դրամապանակում եղել է վարորդական իրավունքի վկայական, 19.000 դրամ, սոցիալական ապահովագրության, բանկի եւ տարբեր խանութների զեղչային քարտեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



