Հերթական գրպանահատի թիրախում թիվ 44 երթուղու ավտոբուսի ուղեւորուհին էր
SOCIETYՈստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի եւ Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 46-ամյա Արմեն Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս ներկայացրել է դրամապանակ եւ խոստովանել, որ այն գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում՝ մի կնոջ պայուսակից: Դրամապանակում եղել է վարորդական իրավունքի վկայական, 19.000 դրամ, սոցիալական ապահովագրության, բանկի եւ տարբեր խանութների զեղչային քարտեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



