Ստամբուլում վիրավորված հայի կյանքին վտանգ չի սպառնում
ОБЩЕСТВОՍտամբուլում ահաբեկչական գործողության հետևանքով վիրավորված 40-ամյա Օքսան Խաչանյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նա Շիշլիի «Էթֆալ» հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում է: Ընտանիքի անդամները ժամանել են հիվանդանոց՝ նրա մոտ գտնվելու այս դժվար պահին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստամբո ւլի«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Նրա խոսքով՝ Խաչանյանն աշխատում է դեպքի վայրի մոտակայքում:
Ստամբուլի սրտում՝ Իստիքլալ պողոտայի վրա, մարտի 19-ին ահաբեկչական պայթյունին զոհ է գնացել չորս մարդ: Մահապարտ ահաբեկիչը ևս կնքել է մահկանացուն: Հաղորդվում է 36 վիրավորների մասին, որոնցից 7-ի վիճակը ծանր է: Վիրավորներից 12-ն օտարերկրացիներ են:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



