Ստամբուլում վիրավորված հայի կյանքին վտանգ չի սպառնում
SOCIETYՍտամբուլում ահաբեկչական գործողության հետևանքով վիրավորված 40-ամյա Օքսան Խաչանյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նա Շիշլիի «Էթֆալ» հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում է: Ընտանիքի անդամները ժամանել են հիվանդանոց՝ նրա մոտ գտնվելու այս դժվար պահին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստամբո ւլի«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Նրա խոսքով՝ Խաչանյանն աշխատում է դեպքի վայրի մոտակայքում:
Ստամբուլի սրտում՝ Իստիքլալ պողոտայի վրա, մարտի 19-ին ահաբեկչական պայթյունին զոհ է գնացել չորս մարդ: Մահապարտ ահաբեկիչը ևս կնքել է մահկանացուն: Հաղորդվում է 36 վիրավորների մասին, որոնցից 7-ի վիճակը ծանր է: Վիրավորներից 12-ն օտարերկրացիներ են:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



