Ռոստովի ինքնաթիռի կործանումից հետո համացանցում «թաղել են» ողջ աղջկան (լուսանկարներ)
ОБЩЕСТВО«ВКонтакте» սոցիալական կայքում օգտատերերը իսկական «ողբի պատ» են կազմակերպել օգտատերերից մեկի՝ երիտասարդ աղջիկ Նատալյայի էջին։

Պարզվում է՝ Դոնի Ռոստովում այս գիշեր կործանված ինքնաթիռում եղել է նույն անուն-ազգանունով ուղեւորուհի։ Նատալյայի էջին ցավակցական ու սգո խոսքեր են գրել, մարդիկ ցավագին մեկնաբանություններ են գրել այնքան, մինչեւ որ Նատալյայի ընկերները գրել են, որ աղջիկը չի մահացել, նա ինքնաթիռում չի էլ եղել։
«Նա ողջ է, ոչ մի տեղ չի թռել, պարզապես նույն անուն-ազգանուն ունեցող մարդիկ են»,- գրել են նրանք։

Աղջիկը մի քանի օր է՝ չի մտել սոցկայք, եւ շատ կզարմանա, երբ մտնի ու տեսնի, որ մարդիկ սգում են իր մահը։
Հիշեցնենք, որ այս գիշեր Դուբայից Դոնի Ռոստով թռչող ինքնաթիռը կործանվել է, 66 հոգի մահացել է։
Պատրաստեց Past.am-ը։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



