Ռոստովի ինքնաթիռի կործանումից հետո համացանցում «թաղել են» ողջ աղջկան (լուսանկարներ)
SOCIETY«ВКонтакте» սոցիալական կայքում օգտատերերը իսկական «ողբի պատ» են կազմակերպել օգտատերերից մեկի՝ երիտասարդ աղջիկ Նատալյայի էջին։

Պարզվում է՝ Դոնի Ռոստովում այս գիշեր կործանված ինքնաթիռում եղել է նույն անուն-ազգանունով ուղեւորուհի։ Նատալյայի էջին ցավակցական ու սգո խոսքեր են գրել, մարդիկ ցավագին մեկնաբանություններ են գրել այնքան, մինչեւ որ Նատալյայի ընկերները գրել են, որ աղջիկը չի մահացել, նա ինքնաթիռում չի էլ եղել։
«Նա ողջ է, ոչ մի տեղ չի թռել, պարզապես նույն անուն-ազգանուն ունեցող մարդիկ են»,- գրել են նրանք։

Աղջիկը մի քանի օր է՝ չի մտել սոցկայք, եւ շատ կզարմանա, երբ մտնի ու տեսնի, որ մարդիկ սգում են իր մահը։
Հիշեցնենք, որ այս գիշեր Դուբայից Դոնի Ռոստով թռչող ինքնաթիռը կործանվել է, 66 հոգի մահացել է։
Պատրաստեց Past.am-ը։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



