Օլանդը եւ Մերկելը հորդորել են ՌԴ-ին եւ Ուկրաինային՝ կատարել Մինսկի համաձայնությունները
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին մարտի 17-ին Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպման ընթացքում ինքը հորդորել է ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմին՝ կատարել Մինսկի համաձայնություններով նախատեսված փուլերը:
«Հատկապես ապահովել հրադադարը, պատանդների ու գերիների, մասնավորապես, ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատումը, ինչպես նաեւ ընտրական օրենքի ընդունումը, իսկ այնուհետեւ ընտրությունների կազմակերպումն Ուկրաինայի արեւելքում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ ելույթ ունենալով ճեպազրույցի ժամանակ, որը նա լույս մարտի 18-ի գիշերը Բելգիայի մայրաքաղաքում անցկացրել է ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



