Օլանդը եւ Մերկելը հորդորել են ՌԴ-ին եւ Ուկրաինային՝ կատարել Մինսկի համաձայնությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին մարտի 17-ին Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպման ընթացքում ինքը հորդորել է ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմին՝ կատարել Մինսկի համաձայնություններով նախատեսված փուլերը:
«Հատկապես ապահովել հրադադարը, պատանդների ու գերիների, մասնավորապես, ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատումը, ինչպես նաեւ ընտրական օրենքի ընդունումը, իսկ այնուհետեւ ընտրությունների կազմակերպումն Ուկրաինայի արեւելքում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ ելույթ ունենալով ճեպազրույցի ժամանակ, որը նա լույս մարտի 18-ի գիշերը Բելգիայի մայրաքաղաքում անցկացրել է ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



