Դարյա Կասատկինան և Սերենա Ուիլյամսը դուրս են եկել Ինդիան-Ուելս մրցաշարի քառորդ եզրափակիչ
СПОРТՌուս թենիսիստուհի Դարյա Կասատկինան և ամերիկուհի Սերենա Ուիլիամսը հաջողությամբ հաղթահարել են Ինդիան-Ուելսի մրցաշարի չորրորդ տուրի արգելքը և անցել քառորդ եզրափակիչ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով sport.ruկայքին:
Ինդիան-Ուելս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6,1 մլն դոլար: Մարտի 15 -ին ռուս թենիսիստուհին երկու սեթում 6:2, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 12-րդ ռակետ Թիմյու Բաշինսկուն: Խաղը տևեց 1 ժամ 19 րոպե:
Սերենա Ուիլիամսը, լինելով առաջին ռակետ և Ինդիան-Ուելս մրցաշարի կրկնակի հաղթող, 6:2,6:2 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի թենիսիտուհի Եկատերինա Բոնդարենկոյին: Հանդիպումը տևեց 1 ժամ 12 րոպե:
Քառորդ եզրափակիչում Կասատկինան կհանդիպի չեխ թենիսիստուհի Կարոլինա Պլիշկովայի հետ, իսկ Սերենա ՈՒիլիամսը՝ ռումինուհի Սիմոնա Հալեպի հետ:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



