Դարյա Կասատկինան և Սերենա Ուիլյամսը դուրս են եկել Ինդիան-Ուելս մրցաշարի քառորդ եզրափակիչ
ՍՊՈՐՏՌուս թենիսիստուհի Դարյա Կասատկինան և ամերիկուհի Սերենա Ուիլիամսը հաջողությամբ հաղթահարել են Ինդիան-Ուելսի մրցաշարի չորրորդ տուրի արգելքը և անցել քառորդ եզրափակիչ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով sport.ruկայքին:
Ինդիան-Ուելս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6,1 մլն դոլար: Մարտի 15 -ին ռուս թենիսիստուհին երկու սեթում 6:2, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 12-րդ ռակետ Թիմյու Բաշինսկուն: Խաղը տևեց 1 ժամ 19 րոպե:
Սերենա Ուիլիամսը, լինելով առաջին ռակետ և Ինդիան-Ուելս մրցաշարի կրկնակի հաղթող, 6:2,6:2 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի թենիսիտուհի Եկատերինա Բոնդարենկոյին: Հանդիպումը տևեց 1 ժամ 12 րոպե:
Քառորդ եզրափակիչում Կասատկինան կհանդիպի չեխ թենիսիստուհի Կարոլինա Պլիշկովայի հետ, իսկ Սերենա ՈՒիլիամսը՝ ռումինուհի Սիմոնա Հալեպի հետ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



