Վթար Դվին գյուղի բենզալցակայանի մոտ. մեքենան բախվել է կցորդիչին
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 20-ին, ժամը 23.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ներքին Դվին գյուղի Արշակունյաց փողոցում (գազալցակայանի հարեւանությամբ), դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «ՎԱԶ 2109» մակնիշի 35 LT 968 համարանիշի (վարորդ 26-ամյա Ն.Մ.-ն) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրին կայանված բեռնատարի համար նախատեսված 32 9L 01 համարանիշի կցորդիչին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ն.Մ.-ն շտապօգնության ավտոմեքենայով տեափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»
5
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России



