Վթար Դվին գյուղի բենզալցակայանի մոտ. մեքենան բախվել է կցորդիչին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 20-ին, ժամը 23.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ներքին Դվին գյուղի Արշակունյաց փողոցում (գազալցակայանի հարեւանությամբ), դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «ՎԱԶ 2109» մակնիշի 35 LT 968 համարանիշի (վարորդ 26-ամյա Ն.Մ.-ն) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրին կայանված բեռնատարի համար նախատեսված 32 9L 01 համարանիշի կցորդիչին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ն.Մ.-ն շտապօգնության ավտոմեքենայով տեափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:



