Անկարայի ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 11 անձ. Դավութօղլու
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հաստատել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպմանը մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ռոյթերս»-ին:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մարտի 13-ին տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել է 3 տասնյակից ավելի մարդ, ավելի քան հարյուրը վիրավոր են, ընդ որում 15-ի վիճակը ծանր է: Թուրքիայի մայրաքաղաքում վերջին 5 ամսում սա 3-րդ ահաբեկչկան պայթյունն է: Առաջին ահաբեկչական պայթյունը տեղի էր ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ: Այն ժամանակ մահացել էին 109 քաղաքացիներ: Երկրորդ պայթյունն իրագործվել էր այս տարվա փետրվարի 17-ին, այն խլել էր 29 քաղաքացու կյանք:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



