Անկարայի ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 11 անձ. Դավութօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հաստատել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպմանը մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ռոյթերս»-ին:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մարտի 13-ին տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել է 3 տասնյակից ավելի մարդ, ավելի քան հարյուրը վիրավոր են, ընդ որում 15-ի վիճակը ծանր է: Թուրքիայի մայրաքաղաքում վերջին 5 ամսում սա 3-րդ ահաբեկչկան պայթյունն է: Առաջին ահաբեկչական պայթյունը տեղի էր ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ: Այն ժամանակ մահացել էին 109 քաղաքացիներ: Երկրորդ պայթյունն իրագործվել էր այս տարվա փետրվարի 17-ին, այն խլել էր 29 քաղաքացու կյանք:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



