Դատախազը մեկ տարում 3 անշարժ եւ շարժական գույք է ձեռք բերել
ОБЩЕСТВОԳորիսի կայազորի զինվորական դատախազ Մարգար Բաղդասարյանը 2015 թվականին միանգամից երեք անշարժ եւ շարժական գույք է ձեռք բերել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ նախորդ տարի Բաղդասարյանը ձեռք է բերել համապատասխանաբար 50 հազար եւ 33 հազար ամերիկյան դոլար արժողությամբ երկու բնակարան, ինչպես նաեւ 4 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Բնակարաններից երկրորդը եւ ավտոմեքենան նույն տարվա ընթացքում դատախազը օտարել է, ավտոմեքենան՝ ձեռք բերելու գնից ավելի թանկ՝ 5 միլիոն 200 հազար դրամով: Մարգար Բաղդասարյանը հայտարարագրել է նաեւ 18 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ: Մարգար Բաղդասարյանը արդարադատության երրորդ դասի խորհրդական է:
Գագիկ Աղբալյան
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



