Դատախազը մեկ տարում 3 անշարժ եւ շարժական գույք է ձեռք բերել
SOCIETYԳորիսի կայազորի զինվորական դատախազ Մարգար Բաղդասարյանը 2015 թվականին միանգամից երեք անշարժ եւ շարժական գույք է ձեռք բերել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ նախորդ տարի Բաղդասարյանը ձեռք է բերել համապատասխանաբար 50 հազար եւ 33 հազար ամերիկյան դոլար արժողությամբ երկու բնակարան, ինչպես նաեւ 4 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Բնակարաններից երկրորդը եւ ավտոմեքենան նույն տարվա ընթացքում դատախազը օտարել է, ավտոմեքենան՝ ձեռք բերելու գնից ավելի թանկ՝ 5 միլիոն 200 հազար դրամով: Մարգար Բաղդասարյանը հայտարարագրել է նաեւ 18 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ: Մարգար Բաղդասարյանը արդարադատության երրորդ դասի խորհրդական է:
Գագիկ Աղբալյան
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



