Վաշինգտոնի նահանգում 200 հազարից ավելի տներ առանց լույսի են մնացել փոթորկի պատճառով
ОБЩЕСТВО200 հազարից ավելի տնատիրություններ առանց ԷլեկտրաԷներգիայի են մնացել փոթորկալի քամու պատճառով, որը մարտի 13-ին մոլեգնել Է ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում: Այդ մասին հայտնել Է Puget Sound Energy Էներգաօպերատոր- ընկերությունը:
Նրա տվյալներով՝ տարածաշրջանը պատուհասած փոթորիկը մի քանի ժամվա ընթացքում հանգեցրել Է Էլեկտրահաղորդման բազմաթիվ գծերի խզման: Միայն Սիեթլում՝ նահանգի ամենախոշոր քաղաքում, հոսանքազրկվել Է գրեթե 50 հազար տուն: Ինչպես նշվում Է, առանձին վայրերում քամին տապալում Էր ծառեր եւ պոկում հին շինությունների տանիքները: Եղանակի պատճառով իշխանությունները հարկադրված են եղել ժամանակավորապես փակել տեղի մի քանի ավտոճանապարհներ:
Seattle Times թերթի տվյալներով՝ փոթորկի հետեւանքով արդեն մեկ մարդ Է զոհվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
5
Круглый стол «Традиционные ценности в Армении: угрозы и вызовы»



