Վաշինգտոնի նահանգում 200 հազարից ավելի տներ առանց լույսի են մնացել փոթորկի պատճառով
SOCIETY200 հազարից ավելի տնատիրություններ առանց ԷլեկտրաԷներգիայի են մնացել փոթորկալի քամու պատճառով, որը մարտի 13-ին մոլեգնել Է ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում: Այդ մասին հայտնել Է Puget Sound Energy Էներգաօպերատոր- ընկերությունը:
Նրա տվյալներով՝ տարածաշրջանը պատուհասած փոթորիկը մի քանի ժամվա ընթացքում հանգեցրել Է Էլեկտրահաղորդման բազմաթիվ գծերի խզման: Միայն Սիեթլում՝ նահանգի ամենախոշոր քաղաքում, հոսանքազրկվել Է գրեթե 50 հազար տուն: Ինչպես նշվում Է, առանձին վայրերում քամին տապալում Էր ծառեր եւ պոկում հին շինությունների տանիքները: Եղանակի պատճառով իշխանությունները հարկադրված են եղել ժամանակավորապես փակել տեղի մի քանի ավտոճանապարհներ:
Seattle Times թերթի տվյալներով՝ փոթորկի հետեւանքով արդեն մեկ մարդ Է զոհվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



