Մալայզիայում երկու նավակների բախման հետեւանքով վեց մարդ է մահացել
ОБЩЕСТВОՄալայզիայում երկու նավակների բախման հետեւանքով առնվազն 6 մարդ է մահացել, եւս 8-ը լուրջ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում է New Straits Times-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթ, Կոտա Կինաբուլու քաղաքից ոչ հեռու։
Պարբերականի փոխանցմամբ, նավակներից մեկում եղել է 30 մարդ, որոնք եկել էին մասնակցելու հարսանիքի, իսկ երկրորդ նավակում եղել է տեղի ֆաբրիկաներից մեկի 24 բանվոր։
Իրավապահ մարմինները կարծում են, որ պատճառը եղել է վատ տեսանելիությունը, բացի այդ, նավակներից ոչ մեկում չեն եղել փրկարարական բաճկոններ։ Ընդհանուր առմամբ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 20 մարդ, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 8-ը։ Նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



