Մալայզիայում երկու նավակների բախման հետեւանքով վեց մարդ է մահացել
SOCIETYՄալայզիայում երկու նավակների բախման հետեւանքով առնվազն 6 մարդ է մահացել, եւս 8-ը լուրջ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում է New Straits Times-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթ, Կոտա Կինաբուլու քաղաքից ոչ հեռու։
Պարբերականի փոխանցմամբ, նավակներից մեկում եղել է 30 մարդ, որոնք եկել էին մասնակցելու հարսանիքի, իսկ երկրորդ նավակում եղել է տեղի ֆաբրիկաներից մեկի 24 բանվոր։
Իրավապահ մարմինները կարծում են, որ պատճառը եղել է վատ տեսանելիությունը, բացի այդ, նավակներից ոչ մեկում չեն եղել փրկարարական բաճկոններ։ Ընդհանուր առմամբ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 20 մարդ, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 8-ը։ Նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



