Մտածում էինք՝ պատերազմ է սկսվել․ Մոսկվայում բնակելի շենք է պայթել (լուսանկարներ, տեսանյութ)
ВИДЕОՄոսկվայի Լեֆորտովո թաղամասի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես պարզվել է, բնակարաններից մեկում գազի արտահոսքի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով շենքում հրդեհ է սկսվել։ Շենքի բնակիչներից մեկը պատմել է մանրամասները։
«Պատի հետեւում տեղի ունեցավ, հզոր պայթյուն էր։ Մտածեցի, որ պատերազմ է սկսվել, պայթյունի ձայնը մինչ օրս ականջներիս մեջ է։ Քիչ էր մնում՝ գլխուս կտրվեր»,- ասել է նա։
Պայթյունի արդյունքում մեկ հոգի մահացել է, եւս 13-ը՝ վիրավորվել։ Մարդիկ փախել են բնակարաններից գիշերազգեստներով, առանց փաստաթղթերի։ Զոհվածը, տեսնելով հրդեհը, իրեն ցած է նետել պատուհանից։ Վիրավորների մեջ երեխաներ կան։ Ամենայն հավանականությամբ՝ պայթյունը բնակիչներից մեկի անզգուշության հետեւանք է։



Պատրաստեց Past.am-ը:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



