Մտածում էինք՝ պատերազմ է սկսվել․ Մոսկվայում բնակելի շենք է պայթել (լուսանկարներ, տեսանյութ)
ՎԻԴԵՈՄոսկվայի Լեֆորտովո թաղամասի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես պարզվել է, բնակարաններից մեկում գազի արտահոսքի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով շենքում հրդեհ է սկսվել։ Շենքի բնակիչներից մեկը պատմել է մանրամասները։
«Պատի հետեւում տեղի ունեցավ, հզոր պայթյուն էր։ Մտածեցի, որ պատերազմ է սկսվել, պայթյունի ձայնը մինչ օրս ականջներիս մեջ է։ Քիչ էր մնում՝ գլխուս կտրվեր»,- ասել է նա։
Պայթյունի արդյունքում մեկ հոգի մահացել է, եւս 13-ը՝ վիրավորվել։ Մարդիկ փախել են բնակարաններից գիշերազգեստներով, առանց փաստաթղթերի։ Զոհվածը, տեսնելով հրդեհը, իրեն ցած է նետել պատուհանից։ Վիրավորների մեջ երեխաներ կան։ Ամենայն հավանականությամբ՝ պայթյունը բնակիչներից մեկի անզգուշության հետեւանք է։



Պատրաստեց Past.am-ը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



