ICC. Ռեալը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց Ռոմային
СПОРТՄինչմրցաշրջանային ամենամյա «International Champions Cup» ընկերական մրցաշարի շրջանակում ստուգողական հանդիպում կայացավ Մադրիդի «Ռեալի» ու «Ռոմայի» միջև:
Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի`0:0 հաշվով, ինչից հետո հաղթողին որոշելու համար նշանակվել են 11 մետրանոց հարվածներ, որում «Ռոման» առավելության է հասել 7:6 հաշվով: Երկու թիմերն էլ նշակետին մոտեցել են 7-ական անգամ: «Արքայական ակումբից» վերջին հարվածն անհաջող է կատարել թիմի նորեկ Վիկտոր Վասկեսը, իսկ իտալացիների կազմում որոշիչ 11-մետրանոցն իրացրել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտան:
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում: Այսօր ԱՄՆ-ում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթել էր մեքսիկական «Ամերիկային»:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



