ICC. Ռեալը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց Ռոմային
SPORTՄինչմրցաշրջանային ամենամյա «International Champions Cup» ընկերական մրցաշարի շրջանակում ստուգողական հանդիպում կայացավ Մադրիդի «Ռեալի» ու «Ռոմայի» միջև:
Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի`0:0 հաշվով, ինչից հետո հաղթողին որոշելու համար նշանակվել են 11 մետրանոց հարվածներ, որում «Ռոման» առավելության է հասել 7:6 հաշվով: Երկու թիմերն էլ նշակետին մոտեցել են 7-ական անգամ: «Արքայական ակումբից» վերջին հարվածն անհաջող է կատարել թիմի նորեկ Վիկտոր Վասկեսը, իսկ իտալացիների կազմում որոշիչ 11-մետրանոցն իրացրել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտան:
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում: Այսօր ԱՄՆ-ում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթել էր մեքսիկական «Ամերիկային»:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



