Հրազդանի կիրճում «ԲՄՎ»-ն բախվել է սյանը, հետո խողովակին ու շրջվելով հարվածել պատին
ОБЩЕСТВОՀուլիսի 18-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 MO 961 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Դ.) բախվել է էլեկտրական սյանը, այնուհետեւ գազատար խողովակին եւ կողաշրջվելով` բախվել պատին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր 21-ամյա Մ. Ա.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



