Հրազդանի կիրճում «ԲՄՎ»-ն բախվել է սյանը, հետո խողովակին ու շրջվելով հարվածել պատին
SOCIETYՀուլիսի 18-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 MO 961 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Դ.) բախվել է էլեկտրական սյանը, այնուհետեւ գազատար խողովակին եւ կողաշրջվելով` բախվել պատին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր 21-ամյա Մ. Ա.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



