ԱՄՆ-ում գնացքը գծերից դուրս է եկել ճանապարհին ընկած ծառի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Քալիֆորնիա նահանգում գնացքը գծերից դուրս է եկել ճանապարհը փակած ծառի պատճառով, որը ընկել էր հորդառատ անձրեւների պատճառով, հայտնել է շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Ռեյ Քելլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Քելին շեշտել է, որ միջադեպի հետեւանքով 14 մարդ վիրավորում է ստացել, զոհվածներ չկան, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը: Ավելի վաղ հայտնել էին, որ երկաթգծային վթարի հետեւանքով 10 մարդ է տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել Սանոլեում, գծերից դուրս եկած գնացքի վագոններից մեկը ընկել էր վտակի մեջ: Պատահարի վայր են ժամանել Ալամիդա օկրուգի հրշեջ ծառայության ներկայացուցիչներ: Ալամիդայի շերիֆի վարչության ներկայացուցիչ սերժանտ Նելսոնը հայտնել է, որ վագոնը կիսով չափ ջրի մեջ է, փրկարարներն ուղեւորներին օգնում են դուրս գալ այնտեղից:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



