ԱՄՆ-ում գնացքը գծերից դուրս է եկել ճանապարհին ընկած ծառի պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ Քալիֆորնիա նահանգում գնացքը գծերից դուրս է եկել ճանապարհը փակած ծառի պատճառով, որը ընկել էր հորդառատ անձրեւների պատճառով, հայտնել է շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Ռեյ Քելլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Քելին շեշտել է, որ միջադեպի հետեւանքով 14 մարդ վիրավորում է ստացել, զոհվածներ չկան, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը: Ավելի վաղ հայտնել էին, որ երկաթգծային վթարի հետեւանքով 10 մարդ է տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել Սանոլեում, գծերից դուրս եկած գնացքի վագոններից մեկը ընկել էր վտակի մեջ: Պատահարի վայր են ժամանել Ալամիդա օկրուգի հրշեջ ծառայության ներկայացուցիչներ: Ալամիդայի շերիֆի վարչության ներկայացուցիչ սերժանտ Նելսոնը հայտնել է, որ վագոնը կիսով չափ ջրի մեջ է, փրկարարներն ուղեւորներին օգնում են դուրս գալ այնտեղից:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



